06/12/2016 14:11
Հնդկաստանի նախագահին տեղափոխող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
Հնդկաստանի ՌՕՈւ օդանավը, որում եղել է երկրի նախագահ Փրանաբ Քումար Մուքերջին, հարկադիր վայրէջք է կատարել Դելիի օդանավակայանում տեխնիկական անսարքությունների պատճառով, հայտնում է Gazeta.ru-ն։
Ընդ որում, պարզ չէ, թե կոնկրետ ինչ անսարքությունների մասին է խոսքը։ Թերթի տվյալով՝ նախագահին այլ օդանավ են նստեցրել և նա կշարունակի իր ուղին դեպի Չեննամ, որտեղ նախօրեին մահացել էր Թամիլանդու նահանգի նախարար Ջայարամ Ջայալալիտան։
Նախագահին այլ օդանավ նստեցնելու գործընթացը 40 րոպե է տևել։