07/12/2016 13:43
Տիգրան Ուրիխանյանի՝ «Ալյանսից» հեռանալուց հետո երիտասարդական թևը չդիմացավ
«Ալյանս» կուսակցության երիտասարդական թևը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ լքում են կուսակցության շարքերը:
««Ալյանս» կուսակցության երիտասարդական թևը, որը ձևավորվել է Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Ալյանս» կուսակցության հիմնադրման ժամանակ, որոշում է կայացրել վերակազմակերպվելու:
Մենք ընդունել ենք այն գաղափարները և գործունեությունը, որն ունեցել և իրականացրել է Տիգրան Ուրիխանյանը և կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարվելուց հետո չենք տեսնում նույն կուրսի շարունակությունը և նպատակահարմար չենք համարում «Ալյանսի» կազմում մնալու:
Մեծ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ և միշտ պատրաստ լինելով շարունակել համագործակցությունը ընդանուր գաղափարների շուրջ` մեր կառույցը 105 հոգու մասնակցությամբ գումարված ժողովի ժամանակ որոշեց դուրս գալ «Ալյանս» կուսակցությունից», - ասված է հայտարարության մեջ: