07/12/2016 11:05
Թրամփը պաշտոնապես Մետիսին առաջադրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Ջեյմս Մետիսին պաշտոնապես առաջադրել է պաշտպանության նախարարի պաշտոնում, հայտնում է РИА Новости-ն:
«Մեր երկրի ռազմական ռազմավարության համար ճիշտ մարդ է պետք, որը կգլխավորի պաշտպանության նախարարությունը: Այդ պատճառով այսօր ուրախ եմ հայտարարել այդ պաշտոնում գեներալ Ջեյմս Մետիսին առաջադրելու մտադրության մասին», - Հյուսիսային Քարոլինայում ունեցած ելույթում հայտարարել է Փրամփը, որը հեռարձակել է Fox News հեռուստաալիքը:
Մետիսը 66 տարեկան է: Նրա ծառայության վերջին վայրն ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն է եղել, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի համար: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2010-2013 թվականներին: