07/12/2016 13:50
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը կաջակցի ՀՀԿ-ի դպրոցին
Գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը, ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, մեկնել է Բեռլին, որտեղ դեկտեմբերի 7-9-ը կքննարկվի հետագա համագործակցության զարգացման տեսլականը։
Նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի դաշնային կառավարության և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։
Հիմնադրամի հետ կքննարկվի համատեղ քաղաքական և կրթական ծրագրերի օրակարգը, մասնավորապես` գերմանական կողմի աջակցությունը ՀՀԿ Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի ուսումնական ծրագրերին և զարգացմանը։