07/12/2016 11:44
Հալեպի արևելքում դիրքեր գրաված արմատականները ներկայացուցիչներ են ուղարկել Թուրքիա
Սիրիական անհաշտ ընդդիմության ջոկատները հեռացել են Հալեպի պատմական շրջաններից, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին:
Դրա տվյալով՝ զինյալները դուրս են եկել հին թաղամասերից: Նշվում է, որ նահանջելիս ծայրահեղականները լուրջ կորուստներ են կրել: Նաև նշվում է, որ Հալեպի արևելքում դիրքեր գրաված արմատականների խմբերն իրենց մի քանի ներկայացուցիչների ուղարկել են Թուրքիա: Ուղևորության նպատակը թուրքական կողմին համոզելն է՝ բանակցություններ վարել սիրիական բանակի հետ զինված ընդդիմության կազմավորումներին անվտանգության միջանցքներ տրամադրելու շուրջը, որոնցով նրանք կարողանան դուրս գալ քաղաքից:
Զինված խմբավորումների տասնյակ ակտիվիստներ հանձնվում են սիրիական զորքերին: