07/12/2016 12:20
Մոսկվայում և Մեձմոսկվայում ձերբակալվել է 25 մարդ՝ ծայրահեղական գործունեության կասկածանքով
ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցները Մոսկվայում և Մերձմոսկվայում լայնամասշտաբ հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 25 մարդու, որոնք կասկածվում են ծայրահեղականության և ահաբեկչությանն աջակցելու համար։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ուժային կառույցներում իր աղբյուրը։
Հատուկ գործողությունն իրականացրել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները՝ Ներքին գործերի նախարարության «Է» կենտրոնի և հատուկ նշանակության մարտիկների հետ համատեղ: Ձերբակալություններն իրականացվել են մի քանի տասնյակ հասցեներով:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ նրանք կասկածվում են ծայրահեղական գործունեության, ահաբեկչությանն աջակցելու և վահաբիների հետ կապեր ունենալու համար։