07/12/2016 13:37
Սերգեյ Մովսիսյանը խաղացել է միանգամից 12 խաղատախտակների վրա` սահմանելով աշխարհի ռեկորդ
Պրահայում տեղի է ունեցել շախմատային յուրօրինակ մրցամարտ:
Գորսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան շախմատ խաղացին միանգամից 12 խաղատախտակի վրա, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Մինչ այդ, պաշտոնապես ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի ու Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որում մրցակիցները շախմատ էին խաղացել միանգամից 8 խաղատախտակի վրա:
Ինչպես մրցախաղից հետո նշել է Նավարան` գերազանցել այդպիսի ռեկորդը այդքան էլ դժվար չէր, իսկ ահա խաղալ միանգամից 12 պարտիա և ցույց տալ բարձր մակարդակ բավականին դժվար է:
Մրցախաղն, ընդհանուր առմամբ, տևել է 3 ժամ և ավարտվել Նավարայի հաղթանակով` 8.5-3.5 հաշվով: