07/12/2016 14:10
Շուրջ երեք հազար զինյալ լքել է Դամասկոսի արվարձանը
Սիրիայում մեկ օրվա ընթացքում մոտ երեք հազար զինյալներ վայր են դրել զենքը և միացել հրադադարի ռեժիմին, հայտնում է Lenta.ru-ն:
Նրանք ընտանիքների հետ միասին լքել են Խան Էշ Շեյխ քաղաքը Դամասկոսի արվարձանում, որը սիրիական զորքերը գրավել էին դեկտեմբերի 1-ին, և ուղևորվել Իդլիբի նահանգ: Ինչպես նշվում Է, ծայրահեղականները հանձնել են ավելի քան 500 միավոր հրաձգային զենք, դիպուկահարի հրացաններ և 120-միլիմետրանոց տասնյակ ականանետներ:
«Բանկացությունները շատ լարված էին ընթանում, բարոյական մեծ ջանքեր պահանջվեցին», - նշել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ գնդապետ Ալեքսեյ Լեշչենկոն:
Դեկտեմբերի 6-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Հալեպի արևելյան մասում սիրիական բանակի դեմ կռվող զինյալների խմբավորումը պարտության եզրին է: Ապստամբները խոստովանել են, որ սիրիական բանակի ուժերը և նրա դաշնակից կազմավորումները մեկ շաբաթվա ընթացքում գրավել են այն տարածքի 60 տոկոսը, որը վերահսկում էր ընդդիմությունը: