07/12/2016 11:01
Ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին առանձին վայրերում հնարավոր է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 7-ին կնվազի 5-7 աստիճանով, 10-11-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: