07/12/2016 13:32
20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը կասեցվել է. ՍԱՊԾ-ն շարունակում է պետական վերահսկողությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ:
«Դիլի» ՍՊԸ |
«Իգիթ» ՍՊԸ |
«Կաթնամթերք Վան» ՍՊԸ |
«Էկոտավուշ» ՍՊԸ |
«Արարատ պանիր» ԲԲԸ |
«Բանդիվան կաթ» ՍՊԸ |
Գուրգեն Աբովյան Ա/Ձ |
«Ոսկե սեր» ՍՊԸ |
Վիլեն Ներսեսյան Ա/Ձ |
Անահիտ Զալինյան Ա/Ձ |
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ |
«Նորմա Կաթ» ՍՊԸ |
Տիգրան Շահնազարյան Ա/Ձ |
«Գայ-Ապայդո» ՍՊԸ |
Կարինե Շահինյան Ա/Ձ |
Սուրիկ Զարբաբյան Ա/Ձ |
«Ալեքպոլ» ՍՊԸ |
Մուրադ Պետրոսյան Ա/Ձ |
Գայանե Մարտիրոսյան Ա/Ձ |
«Էկո կաթ» ՍՊԸ |
Արտավազդ Գրիգորյան Ա/Ձ |
Աշոտ Հակոբյան Ա/Ձ |
«Վանատուն» ՍՊԸ |
Արարատ Բաբաջանյան Ա/Ձ |
Լևոն Ղազարյան Ա/Ձ |
«Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ |
Անդրանիկ Առաքելյան Ա/Ձ |
«Արագած- ԱԼՊ» ՍՊԸ |
Գագիկ Մանուկյան Ա/Ձ |
«Քարաշենի պանրի գործարան» ԲԲԸ |
«Մշո բաթնոց» ՍՊԸ |
Գարեգին Քոչինյան Ա/Ձ |
«Դիետ» ՍՊԸ |
Արմեն Սուքիասյանի Ա/Ձ |
Նարինե Խուդոյան Ա/Ձ |
«Դուստր Մելանյա» ՍՊԸ |
Գեղամ Մխիթարյան Ա/Ձ |
«Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ |
Ա. Գ. Գրիգորյան Ա/Ձ |
Արամայիս Նիկողոսյան Ա/Ձ |
«Բլեք -օքս» ՍՊԸ |
Դիաննա Ներսիսյան Ա/Ձ |
Վահե Կոստանյան Ա/Ձ |
«Լուլա» ՍՊԸ |
Նորայր Արսենյան Ա/Ձ |
«Խաք» ՍՊԸ |
Արտակ Մանվելյան Ա/Ձ |
Ահարոն Ղարիբյան Ա/Ձ |
«Գնթունիկ» ՍՊԸ |
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ |
Պետական վերահսկողության ընթացքում որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են կաթնամթերքի արտադրության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ՝ հումքի ու պատրաստի արտադրանքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի պահմանը և մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունների վերացման նպատակով` տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտներն պահովվել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությամբ, որի արդյունքում մի շարք տնտեսավարողների արտադրական գործընթացը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին: Ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար. բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իսկ տրված հանձնարարականների կատարումը գտնվում է ՍԱՊԾ մասնագետների հսկողության տակ:
Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը, իսկ առկա արտադրանքից կատարվել են նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին և պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաև կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր:
Կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող օրնսդրության պահանջների կոպիտ խախտումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա մի շարք տնտեսավարող սուբյեկտների (Ա/Ձ Անահիտ Զալինյան, Ա/Ձ Արտակ Մանվելյան, Ա/Ձ Սուրիկ Զարբաբյան, Ա/Ձ Գայանե Մարտիրոսյան, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ, Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ա/Ձ Գեղամ Մխիթարյան, Ա/Ձ Դիանա Ներսիսյան, Ա/Ձ Գագիկ Մանուկյան, Ա/Ձ Գարեգին Քոչինյան, Ա/Ձ Արտավազդ Գրիգորյան, Ա/Ձ Արմեն Սուքիասյան, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ, Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան) հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը և, առկա խախտումների վերացման նպատակով, ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները Ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:
Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ, Ծառայությունը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով ստացված արդյունքները: