07/12/2016 11:24
Սոցապնախարարությունը նոյեմբերին թեժ գծով ստացել է 6055 զանգ
Սոցապնախարարությունը նոյեմբերին թեժ գծով ստացել է 6055 զանգ. ստացված զանգերից 1204-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1385-ը՝ ընտանիքի անապահովության, 320-ը՝ երեխայի խնամքի, 177-ը՝ մայրության, 211-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի վերաբերյալ: 146 զանգ վերաբերել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (58), ավանդի փոխհատուցման (890) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Նոյեմբեր ամսին ստացվել է 81 բողոք, որից 3-ը ուղղված է եղել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 12-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 2-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 64-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին: