07/12/2016 11:32
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը 11 տոկոսով աճել է
2016 թվականի նոյեմբեր ամսին, 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 29 տոկոս աճ:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 916 522 մարդ, որը 11 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին 11 ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 15 848 տոննա ապրանք, որը 84,1 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել: