08/12/2016 18:09
2016թ. տասը ամիսների ընթացքում պետպատվերով 2 746 սրտի վիրահատություն է իրականացվել
2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության է ենթարկվել 2 746 քաղաքացի, որից 1 118-ը` ստենտավորում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով, 659-ը` բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածներ, 329-ը` սոցփաթեթի շահառուներ, 483-ը` զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, 161-ը` 0-18 տարեկան երեխաներ։
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 379 քաղաքացու սրտի վիրահատությունը կատարվել է բաց եղանակով։
Պետական պատվերի շրջանակում իրականացվել է նաև 2112 կորոնարոանգիոգրաֆիական հետազոտություն։
2016 թվականի տաս ամսում սրտի ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ։