08/12/2016 15:05
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության Brexit-ի ծրագրին
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը կողմ է քվեարկել այն բանին, որպեսզի չխոչընդոտի Brexit-ի պայմանների հարցով ԵՄ իշխանությունների հետ կառավարության բանակցություններին։
Որոշումն ընդունվել է 461 կողմ, 89 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ 6 ժամ տևած դեբատներից հետո, հայտնում է ТАСС-ը: Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է իրագործել ընտրողներին տված իր խոստումը և մինչև մարտի 31-ը գործի դնել Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը, որը կտա պաշտոնական մեկնարկ Brexit-ի երկամյա ընթացակարգին։