08/12/2016 14:43
«Բանանցը» երկու արտասահմանյան հավաք կանցկացնի
2016-17թթ․ մրցաշրանի երկրորդ հատվածին պատրաստվելու ընթացքում «Բանանցը» կանցկացնի երկու արտասահմանյան հավաք։
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ առաջին հավաքը «Բանանցը» կանցկացնի հունվարի 27-ից փետրվարի 5-ը, Նովոռոսիյսկից ոչ հեռու՝ Աբրաու-Դյուրսո կղզու ափին գտնվող սպորտային բազայում:
Երկրորդ հավաքը տեղի է ունենալու փետրվարի 11-20-ը, Անթալիայում: Այստեղ փետրվարի 12-ին կկայանա ընկերական հանդիպում Հայաստանի ու Ուզբեկստանի հավաքականների միջև, որին մասնակցելու են հիմնականում Հայաստանի առաջնությունից հրավիրված ֆուտբոլիստներ:
Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում վերսկսվելու է 2017 թվականի մարտի 5-ին՝ «Բանանց» - «Ալաշկերտ» խաղով: