08/12/2016 09:39
Պետք է հետ գնալ, բազան ճշտել և ԱՎԾ պետին աշխատանքից հանել. «Ժամանակ»
«Ժամանակը» զրուցել է ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանի հետ։
Հարցին՝ տնտեսական ցուցանիշներն անկում են ապրում, սա ինչո՞վ է պայմանավորված, Բագրատյանը պատասխանել է. «Հիմնականում բազային փոփոխություն է եղել։ Մի քանի բան կա. Նախ՝ վիճակը բարդ էր, կառավարությանը չի հաջողվում տնտեսության տեմպը զարգացնել, երկրորդ՝ պետք է վիճակագրական տվյալների վերաբերյալ լրջություն ցուցաբերել։ Այս կառավարությունը նաև մեր ճնշումների արդյունքում փոխեց վերաբերմունքը որոշ վիճակագրական տվյալների նկատմամբ։
Իրականում հստակ չէ, թե ինչքան է անկումը, այնուամենայնիվ, 7-8 տոկոս անկում չկա։ Խնդիրն այն է, որ պետք է հետ գնալ և բազան՝ վիճակագրական տվյալներն ուղղել։ Բոլորն էլ հասկանում են, որ 310 հազար տոննա խաղող չի արտադրվել, 150 հազար տոննա է արտադրվել։ Այն, ինչի մասին ես տարիներ շարունակ ասում էի, հիմա այդ կեղտը ջրի երես է դուրս եկել։ Թե ինչ կանեն հաջորդ տարի, չգիտեմ, պետք է հետ գնալ, բազան ճշտել և ԱՎԾ պետին աշխատանքից հանել. Հո մինչև հաջորդ դար չի՞ աշխատելու, ի՞նչ է արել, ընդամենը սիրուն կեղծել է ամեն ինչ։ Մյուս տարի 3,2 աճ չի լինի, անկում կարձանագրվի, եթե բազան չճշտեն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում