08/12/2016 09:48
ՀՀԿ հին գվարդիայից որոշ պատգամավորներ ստացել են իրենց «սև թուղթը». «Հրապարակ»
ՀՀԿ-ում ցուցակագրումն արդեն սկսվել է, «վերևներում» հին ցուցակը դրած՝ գրում-ջնջում են, թե ովքեր են դուրս թռչելու, ովքեր նորից մանդատ ստանալու շանս ունեն, որոշ պատգամավորներ արդեն ստացել են իրենց «սև թուղթը», բոլորն ահով սպասում են։ Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Արդեն վճռված է հին գվարդիայի հարցը՝ Ռազմիկ Զոհրաբյան, Վազգեն Կարախանյան, Մկրտիչ Մինասյան, Համլետ Հարությունյան քառյակը չի լինի հաջորդ խորհրդարանում, չեն լինի նաև «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր ապարանցի Վրեժ Մարկոսյանը, գործարար Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ինչպես նաև՝ ջավախահայ Տաճատ Վարդապետյանը։ Ի դեպ, Մարկոսյանն ինքը ցանկություն չունի նորից խորհրդարան գնալու»,-հավելել է թերթը։