08/12/2016 14:34
Մենք՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներս, բոլոր կուսակցություններին էլ համարում ենք մրցակից. Արմեն Կարապետյան
Հանրապետական կուսակցությունը բոլոր քաղաքական ուժերի մեջ տեսնում է լուրջ մրցակիցներ, նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը:
«Ցանկացած կուսակացություն իր տեղը պետք է ունենա իր հասարակության մեջ: Նրանք պետք է իրենց գաղափարներն ու ծրագրերը ներկայացնեն, ընտրողներն էլ, ըստ այդմ, որոշեն, թե որ ուժի օգտին քվեարկեն: Մենք՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներս, բոլոր կուսակցություններին էլ համարում ենք մրցակից»,- ընդգծեց պատգամավորը։
Ա. Կարապետյանի համոզմամբ՝ առաջիկա ընտրապայքարը լինելու է շատ թափանցիկ բոլորի համար:
«Շատ կարևոր է, որ այս ընտրությունները լինեն ավելի բարձր մակարդակով, ինչով մենք պետք է ներկայացնենք մեր երկիրն արտաքին աշխարհում»,- ասաց նա։