08/12/2016 11:30
Բրազիլիայում ավիաաղետը հինգ մարդու կյանք է խլել
Բրազիլական Ամազոնաս նահանգում օդանավի կործանման հետևանքով զոհվել է հինգ մարդ, փոխանցում է РИА Новости-ն:
Globovision հեռուստաալիքի տվյալով՝ Embraer 721D մոդելի օդանավն ընկել է անտառային տեղանքում, Մանաուս քաղաքի մոտակայքում:
Այն Մանաուսից Նովո Արիպուանա էր ուղևորվում և կործանվել է թռիչքից կարճ ժամանակ հետո:
Զոհերի թվում երեխա կա: Անկումից հետո օդանավը բռնկվել է: Տեղում հրշեջներ և փրկարարներ են աշխատում: Աղետի պատճառների մասին ոչինչ դեռ չի հաղորդվել: