08/12/2016 19:54
ԵՄ-ի խոհուրդը ձվի տեսքով կենտրոնակայան է ստացել Բրյուսելում
Բրյուսելում ներկայացրել են Եվրամիության խորհրդի կենտրոնակայանի՝ ձվի տեսքով նոր շենքը, հայտնում է Lenta.ru-ն:
Եվրամիության քաղաքական ընտրախավի մտահղացման համաձայն՝ շենքն իրենից ուրախության խորհրդանիշ է ներկայացնում: Libre Belgique թերթի էլեկտրոնային տարբերակի տվյալներով՝ շենքի կառուցումը 321 միլիոն եվրո է նստել ԵՄ-ի բյուջեի վրա:
Europa building-ի կառավարիչ Ստեֆան Մանիետի խոսքով՝ ԵՄ-ի խորհրդի նոր կենտրոնակայանը միության անդամ երկրների նախարարների՝ իր առաջին նիստը կընդունի 2017 թվականի հունվարին, իսկ ԵՄ-ի առաջին գագաթնաժողովն այստեղ կկայանա եկող տարվա մարտին: