08/12/2016 14:23
Թրամփի խորհրդականը ժամանել է Մոսկվա
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարթեր Փեյջը ժամանել է Մոսկվա։ Փեյջն այստեղ նախատեսում է մի շարք բանակցություններ անցկացնել, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես հանդիպելու եմ ազդեցիկ գործարարների և գաղափարական առաջնորդների հետ»,-ասել է Փեյջը:
Խորհրդական Քարթեր Փեյջը հավելել է, որ Մոսկվայում կմնա մինչև դեկտեմբերի 13-ը։
Ավելի վաղ Փեյջը հայտարարել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմին անհրաժեշտ են մարդիկ, որոնք հավատում են ռուս-ամերիկյան հարաբերությունների ներուժին։