08/12/2016 11:15
Կարեն Կարապետյանը հաջորդ շաբաթ «խոշորների» հետ հանդիպում կունենա
Վարչապետն այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց հաջորդ շաբաթ կազմակերպել խոշոր հարկատուների հետ հանդիպում:
«Հաջորդ շաբաթ կազմակերպել վարչապետի հետ հանդիպում տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր նեմուծողների, արտահանողների, խոշոր ներդրողներ, բանկերի հետ»,-նշեց Կ. Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ հանդիպմանը քննարկելու են այն խնդիրները, որոնց առաջ կանգնած են այսօր: