08/12/2016 13:29
Հայաստանը Մոլդովայում դեսպանություն կունենա
Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Ըստ նախագծի՝ Հայաստանը Մոլդովայում դեսպանություն կունենա:
«Մոլդովական կողմը պաշտոնապես համաձայնություն է տվել Քիշնևում ՀՀ դեսպանություն ստեղծելու համար»,- ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հրամանագրի ընդունումը պայմանավորված է դեսպանություններ հիմնելու անհրաժեշտությամբ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու նպատակով: