08/12/2016 15:40
Ոստիկանական ակադեմիայի դիմորդների քանակը կտրուկ նվազել է. Փոխոստիկանապետ
Խորհրդարանն այսօր քննարկեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի խոսքով՝ նախագծի ընդունումը նպատակն է բարձրացնել ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելության թիվը։
««Ոստիկանության ծառայության մասին» օրենքի ներկայիս կարգավորումների կիրառման ընթացքում որոշակի խոչընդոտներ են առաջանում միջին և կրտսեր խմբերի թափուր հաստիքների համալրման աշխատանքներում», - ներկայացնելով նախագիծը՝ ընդգծեց նա և հավելեց, որ ոստիկանական ակադեմիայի դիմորդների քանակը կտրուկ նվազել է:
Փոխոստիկանապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է, որպեսզի դիմորդների քանակը լրացնելու համար ոչ թե բոլոր դիմորդներին ընդունել, այլ ապահովել մրցակցային սկզբունքներ։
Օրինագծով առաջարկվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանության միջին մասնագիատական կրթություն ուենեցող քաղաքացիներից նշանակել նաև համապատասխան մասնագիտությամբ բարձագույն կրթությամբ քաղաքացիներին:
Առաջարկվում է նաև հանել ավագ, գլխավոր և բարաձրագույն խմբերի համար նախատեսված բարձրագույն ոստիկանական կթությամբ պարտադիր պահանջը։ Նախատեսվում է նաև ոստիկանության միջին պաշտոներում նշանակելուց հետո տվյալ անձանց համար սահմանել վեցամսյա փորձաշրջան, ինչպես նաև ուսման ընթացքում վարձատրություն ստանալու հնարավորություն ընձեռել: