08/12/2016 14:03
Վթարի է ենթարկվել Պաշտպանության նախարարի ավտոմեքենան. կա երկու զոհ
Այսօր՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենան, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վթարի հետևանքով կան զոհեր: Մահացել են պայմանագրային զինծառայողներ` վարորդ, լեյտենանտ Արմեն Մուսիկյանը և անվտանգության աշխատակից, կապիտան Ալեքսան Սիմոնյանը։
Նախարար Վիգեն Սարգսյանը մեքենայում չի եղել, Aysor.am-ին տեղեկացրեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: