08/12/2016 13:10
«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը կլուծարվի, 22 միլիոն դրամն էլ կխնայվի
Գործադիրն այսօր հավանություն տվեց «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշմանը:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխություններով: Մասնավորապես, նկատի ունենալով, որ «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով, անհրաժեշտություն է առաջացել նշված ՊՈԱԿ-ը լուծարել»,- կառավարության նիստին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Նրա խոսքով՝ ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում տարեկան պահպանման համար հատկացված 26.3 մլն դրամից ՀՀ պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն 22 միլիոն դրամով: