08/12/2016 16:13
Պուտին. Դեկտեմբերի 26-ին նախատեսվում է հաստատել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը
Դեկտեմբերի 26-ին՝ ԵՏՄ երկրների Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին նախատեսվում է հաստատել Մաքսային օրենսգիրքը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները փաստաթղթի նախագծին աջակցել են նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած բանկացությունների արդյունքներով:
«Մենք ձեզ Սանկտ Պետերբուրգում ենք սպասում՝ դեկտեմբերի 26-ին: Նախատեսվում է Մաքսային օրենսգրքի հաստատումը, որը միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ճանապարհին կարևոր հանգրվան է», - ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը: