08/12/2016 11:38
Վարչապետը նախարարներին հորդորեց կողմնորոշվել, թե ինչից են հաճույք ստանում (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց լինել մաքսիմալ լակոնիկ, քանի որ պետք է նախարարները ժամը 12:00-ին ներկայանան Ազգային ժողով:
ՀՀ տնտեսական զարգացման ու ներդումների նախարար Սուրեն Կարայանը, երբ սկսեց ներկայացնել իր որոշումը, վարչապետը կատակեց:
«Պարոն Կարայան, ժամանակը հաշվի առնելով, կոշմնորոշվեք, թե ինչից եք հաճույք ստանալու» ,-ասաց Կ. Կարապետյանը:
Մինչ այդ, նա հաճույք ստանալու իրավունք էր տվել նաև ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:
Դավիթ Լոքյաննն էլ պատասխանեց, որ շարունակելուց է հաճույք ստանում: