08/12/2016 13:40
Վարչապետը ասող տղա ա, ինքը կարա կարգադրի. խաղողագործները կառավարության դիմաց լարված վիճակ էին ստեղծել (Տեսանյութ)
Կառավարության դիմաց այսօր Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի քանի համայնքների բնակիչները լարված իրավիճակ էին ստեղծել:
Վերջիններս պահանջում էին մթերված խաղողի դիմաց իրենց դեռևս չվճարած գումարները վճարել:
Խաղողագործներին հանդիպեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«ժողովուրդը գժվել է արդեն, մի տարի ա, նույն բանն եք կրկնում», - Մակարյանին ասաց գյուղացին:
«Ո՞վ ա կրկնում, իբր մի տարի ա ես իմ խոսքերի համար պատասխանատու չե՞մ», - արձագանքեց Ռոբերտ Մակարյանը:
«Հա, պատասխանատու չես», - պատասխանեց գյուղացին:
«Պատասխանատու դու չես քո խոսքերի համար», - շարունակեց Մակարյանը:
«Մի ջղայնացի, պարոն Մակարյան, մենք արդեն ոչ մի խոստումի չենք հավատում», - ասացին գյուղացիները:
Գյուղացիները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ:
«Վարչապետին օրական զեկուցվում է այս մասին, հիմա որ դուք գնացիք վարչապետի մոտ, ի՞նչ է փոխվելու», - հարցրեց Մակարյանը:
«Վարչապետը ասող տղա ա, ինքը կարա կարգադրի», - արձագանքեց գյուղացին:
Մանրամասները՝ տեսանյութում.