08/12/2016 16:36
«Սիրիահայ մշակույթի շունչը». Երևանում բացվել է բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ
ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում այսoր մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացված էին 65-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շրջել է տաղավարներով, այնուհետև պատասխանել լրագրողների՝ Հալեպի կենտրոնի ազատագրմանը, օդանավակայանի բացման հնարավորությանը և սիրիահայերի հնարավոր վերադարձին վերաբերող հարցերին:
Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաև դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 10:00-19:00-ը: