08/12/2016 12:20
ԱԺ-ն ընդունեց «ՀՀ 2017 թվականի պետբյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը
Խորհրդարանը 83 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2017 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով 2017-ին կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական իրական աճ։
Ակնկալվում է, որ բյուջեի եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները ՀՆԱ-ի մեջ կլինեն 22,4 տոկոս, բյուջեի պակասուրդը կկազմի 150 մլրդ դրամ: 2017 թվականին ևս եկամուտների հիմնական մասը կկազմեն հարկային եկամուտները:
Պետբյուջեի եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, պակասուրդը՝ 150 մլրդ դրամ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց պատգամավորները դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին, իսկ Տիգրան Ուրիխանյանը կոչ արեց «դրայվով դեմ քվեարկել բյուջեին»։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընդգծեց, որ ՀԱԿ-ը նույնպես դեմ է քվեարկելու նախագծին, որովհետև դրանով կառավարությունը խոստովանում է, որ ի վիճակի չէ զարգացնել երկիրը։
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը ևս կոչ արեց դեմ քվերակել նախագծին։