08/12/2016 12:48
Հայտնաբերվել են Պակիստանում կործանված ինքնաթիռի 46 զոհվածի դիերը
Պակիստանցի զինվորականները երկրի Հայբեր Փահթունհվա նահանգի Աբոտաբադի շրջանում չորեքշաբթի կործանված ինքնաթիռի բեկորներից դուրս են բերել 46 զոհվածի մարմիններ: Այդ մասին հայտնել է իսլամական հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը, փոխանցում է ТАСС-ը:
Գերատեսչության տվյալով՝ օդանավում եղած 48 մարդուց ոչ ոչ մեկը չի փրկվել: Չիթրալ-Իսլամաբադ չվերթն իրականացնող ART 42 տուրբինապտուտակավոր ինքնաթիռում եղել է 42 ուղևոր (31 տղամարդ, 9 կին և 2 երեխա) և անձնակազմի 6 անդամ:
Ուղևորների թվում եղել է պակիստանցի հայտնի երգիչ Ջունեդ Ջամշեդը, նաև՝ երեք օտարերկրացի: Ըստ առկա տեղեկատվության՝ ավիաաղետի պատճառ են դարձել շարժիչներից մեկի հետ կապված անսարքությունները: Ավելի վաղ հաղորդվել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղը: