08/12/2016 11:51
Հունաստանում մեկնարկում է համընդհանուր գործադուլ
Դեկտեմբերի 8-ին Հունաստանում մեկնարկում է համընդհանուր գործադուլ, որին նախատեսում են մասնակցել արհմիությունների անդամներ, պետական և մասնավոր սեկտորի աշխատակիցներ, հայտնում է Korrespondent.net-ը։
Գործադուլի մասնակիցները բողոքում են պետական տնտեսման միջոցառումների, մասնավորապես, աշխատանքային բարեփոխումների, հարկերի բարձրացման դեմ։ Բողոքի ցույցերի կապակցությամբ հանային տրանսպորտի աշխատանքը կխափանվի։
Գործադուլին մտադիր են միանալ բժիշկներ, ուսուցիչներ, ֆինանսական սեկտորի աշխատակիցներ, հարկային տեսուչներ։