08/12/2016 15:49
Կապահովվի վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարումը
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020թթ. իրականացվելիք միջոցառումների ցանկին:
Այն կնպաստի Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը, կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանն ու անվտանգության ապահովմանը:
Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի վավերացրած մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ ՀՀ-ի պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին: Արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել և ճյուղային գերատեսչությունների հետ համատեղ իրականացնել ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համապատասխան համակարգված միջոցառումներ, ինչը հնարավորություն կընձեռի բարելավել երկրի էկոլոգիական իրավիճակը` խուսափելով անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված գործողությունների կրկնություններից:
Այն կնպաստի նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավմանը: