08/12/2016 17:56
ՀՀ ու ԼՂՀ տրանսպորտի, կապի ոլորտները համակարգող նախարարությունների միջև համագործակցությունը միշտ եղել է արդյունավետ և կառուցողական. Արթուր Առաքելյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ողջունելով ներկաներին՝ Ա. Առաքելյանը նշել է, որ հայկական երկու պետությունների տրանսպորտի, կապի ոլորտները համակարգող նախարարությունների միջև համագործակցությունը միշտ եղել է արդյունավետ և կառուցողական:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ներկայացնելով կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, անդրադարձել է նաև առկա խնդիրներներին։ Նա հույս է հայտնել, որ երկու նախարարությունների համագործակցված աշխատանքի
արդյունքում դրանք լուծում կստանան։
Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի նախարարությունների կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներն անմիջական կապ հաստատեն միմյանց հետ՝ համատեղ ուժերով աշխատեն լուծումներ տալ տրանսպորտի և կապի ոլորտներում առկա խնդիրներին: