09/12/2016 12:45
ԱԺ նոր կանոնակարգը ԱԺ ընդդիմության համար գրված փաստաղթուղթ է. Հովհաննես Սահակյան
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերաբերյալ քննարկման ժամանակ ընդգծեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի ԱԺ նոր կանոնակարգ օրենքի վերջնական տարբերակը համապատասխանի խորհրդարանական կառավարմանը։
«Խորհրդարանը 2017-ից հետո այն միակ ներկայացուցչական մարմինն է լինելու, որը սահամանդրությամբ ժողովրդի իշխանությունն է իրականացնելու։ Նոր կանոնակարգով նախագահին ընտրելու է Ազգային ժողովը», - ընդգծեց նա։
Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ ԱԺ նոր կանոնակարգը ԱԺ ընդդիմության համար գրված փաստաղթուղթ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի ընդդիմությունը խորհրդարանում լիարժեք վերահսկողություն իրականացնի։
Վերջինս նաև տեղեկացրեց, որ կանոնակարգ օրենքը դեռևս առաջին ընթերցմամբ է ընդունվել, իսկ առաջինից երկրորդ ընթերցում նախատեսվում է հաշվի առնել պատգամավորների ներկայացրած առաջարկությունները և դրանք ընդգրկել կանոնակարգում։
«Երկրորդ ընթեցրմամբ նախատեսվում է ներկայացնել ավելի ընդգրկուն օրենք», - ասաց նա։