09/12/2016 11:00
Էդուարդ Շարմազանովը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդական առաքելություն կիրականացնի Ղրղզստանում
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով կմեկնի Ղրղզական Հանրապետություն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդական առաքելությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի և Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: