09/12/2016 11:23
Թուրքիան ևս 300 հատուկջոկատային է ուղարկել Սիրիա
Թուրքիան ևս 300 հատուկջոկատային է ուղարկել Սիրիա` այդ երկրի տարածքում օգոստոսի 24-ից իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողությանը մասնակցելու համար, հայտնում է RosBalt.ru-ն` հղում անելով Anadolu գործակալությանը:
Թուրքիայի Դենիզլի նահանգում տեղակայված համար 11 հատուկջոկատայինների բրիգադի 300 անդամ ուղևորվել է Սիրիայի հյուսիս:
Զինծառայողները գործակալության փոխանցմամբ՝ արդեն ժամանել են սիրիա-թուրքական սահման: