09/12/2016 13:08
Լևոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանական ընտրություններում կգլխավորի ՀԱԿ ցուցակը (Տեսանյութ)
«Հայ ազգային կոնգրեսի» ցուցակը խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի՝ կիսաքայքայվելու, մեռնելու, վերջանալու, սպառվելու մասին պնդումներին, ապա այդ պնդումները 2008 թվականից ի վեր եռամսյակը մեկ առնվազն Էդուարդ Շարմազանովը պարտադիր հնչեցրել է մեր հասարակության համար: Իրենց թվում է, եթե մի բան շատ կրկնես, դա կարող է դառնալ իրականություն: Կրկնությունը հզոր զենք է», - ասաց Լևոն Զուրաբյանը: