09/12/2016 09:30
Լևոն Տեր-Պետրոսյանի զրահպատ մեքենան, գուցե, գնի Արմեն Ամիրյանը. «Ժողովուրդ»
Օպտիմալացման ծրագրի շրջանակներում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ աճուրդի հանված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենան, կարծես, հավանական գնորդ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով թանգարանային նմուշ հանդիսացող մեքենան գնելու մասին, չի բացառել, որ այդ երջանիկը գուցե ինքը լինի.«Դե, ուրեմն, կհայտնվի մեկը, ով բարձր կգնահատի, կգնի, կվերանորոգի և կդառնա թանգարանային նմուշի տեր։ Ես շատ ուրախ կլինեմ։ Ազնվորեն չգիտեի։ Գուցե ես էլ մտածեմ գնելու մասին»,- ասել է նախարարը։
«Արմեն Ամիրյանը, փաստորեն, տեղյակ չէր առաջին նախագահի ծառայողական մեքենան աճուրդի հանելու մասին։ Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դեռևս նախնական գին չի սահմանել այդ մեքենայի համար, բայց այն արդեն մի քանի օր է՝ հայտնվել է մետաղյա ջարդոնների կողքին», - հավելել է թերթը: