09/12/2016 14:41
Մոուրինյոն գովաբանել է Հենրիխ Մխիթարյանին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովաբանել է Հենրիխ Մխիթարյանին՝ Եվրոպայի լիգայի «Զարյա»-ի դեմ խաղում, հայտնում է Sports.ru-ն:
«Մխիթարյանը ուժեղ բնավորություն ցույց տվեց: Նա լի էր վճռականությամբ պայքարելու համար: Նա մեծ աշխատանք տարավ թե ֆիզիկապես, թե տակտիկապես: Մենք գիտեինք, որ նա տաղանդավոր է, երբ գնում էինք նրան: Այժմ նա լավ է խաղում անգլիական Պրեմիեր լիգայում, Եվրոպայի լիգայում, գավաթի խաղարկությունում: Եվ այս գոլն իսկապես երջանկացրեց նրան: Ես շատ գոհ եմ Մխիթարյանից», - ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպում է անցկացնում «Զարյա» թիմի հետ: Խաղի 48-րդ րոպեին առաջին գոլի հեղինակն է դարձել Հենրիխ Մխիթարյանը: