09/12/2016 15:24
Սերգեյ Ավետիսյանը պարգևատրել է վաստակաշատ օդաչու Ռուբեն Եսայանին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է քաղաքացիական ավիացիայի վետերան և վաստակաշատ օդաչու Ռուբեն Եսայանին, տեղեկացնում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են քաղաքացիական ավիացիայի ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերի, ինչպես նաև՝ քննարկել են ապագային վերաբերող նախագծեր:
Հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը պարգևատրել է Ռուբեն Եսայանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում նշանակալի ավանդի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի ու ձեռքբերումների համար: