09/12/2016 14:04
Ռուսաստանի հարավում ավելի քան 200 հազար մարդ առանց լույսի է մնացել
Ադիգեայում, Կալմիկիայում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում ավելի քան 204 հազար մարդ առանց լույսի Է մնացել թաց ձյունով ուղեկցվող սաստիկ քամու պատճառով, հայտնել են ՌԴ-ի ԱԻՆ հարավային տարածաշրջանային կենտրոնում, փոխանցում է ТАСС-ը:
«Ռուսաստանի հարավում ԷլեկտրաԷներգիայի անջատումներ են արձանագրվել չորս սուբյեկտներում. Ադիգեա, Կալմիկիա, Կրասնոդարի երկրամաս և Ռոստովի մարզ: Ընդամենն անջատման գոտու մեջ է հայտնվել 33 մունիցիպալ կազմավորումներից 277 բնակավայր»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Անջատումների մեծ մասը բաժին է ընկել Ռոստովի մարզին, որտեղ առանց լույսի է մնացել ավելի քան 180 հազար մարդ: