09/12/2016 12:55
Սիրիայի վերականգնման համար կպահանջվի մոտ 180 մլրդ դոլար
Նախնական գնահատականով՝ Սիրիայի վերականգնման համար կպահանջվի մոտ 180 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ամփոփելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հինգշաբթի կայացած փակ հանդիպման արդյունքները:
«Իհարկե, դա մեկ կամ երկու երկրի ուժերից վեր է, իսկ առանց քաղաքական կարգավորման, առանց քաղաքական համակարգի որոշակի բարեփոխման, որն այս կամ այն չափով կբավարարի ընդդիմությանը, սպասել, որ վերականգնման միջազգային արշավ կծավալվի, անիմաստ է», - ընդգծել է նա:
Չուրկինի խոսքով՝ «Սիրիայի կառավարությունը հաղթում է արևելյան Հալեպում»:
«Բոլորն Անվտանգության խորհրդի նիստում ելույթ էին ունենում՝ ելնելով այն բանից, որ կառավարությունը լիովին կվերականգնի հսկողությունն արևելյան Հալեպում», - հավելել է նա: