09/12/2016 09:27
Սպասվում է հարկային համաներում. ՀԺ
Երեկ կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրել է ՀՀ մի քանի օրենքներում փոփոխություն կատարելու նախագծեր, եթե կարճ ձևակերպելու լինենք, հայտարարվում է հարկային «փոքր» համաներում. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Համաներումը վերաբերվում է ժամանակին հարկեր չվճարած և դրա հետևանքով տույժերի ու տուգանքների ենթարկված 5 խումբ տնտեսվարողների և քաղաքացիների։ Մասնավորապես սոցիալական վճարները ուշացրած անհատ ձեռներեցներ, 1 տարվա ընթացքում 2 մեքենա վաճառած և ԱԱՀ գծով պարտքեր ունեցող քաղաքացիներ և այլն։ Ըստ առաջարկվող նախագծերի՝ եթե 3 ամսում մարվեն մայր պարտքերը, ապա հարկերն ուշացրած անձիք կազատվեն տույժերից ու տուգանքներից։ Ըստ հաշվարկների այս գծով կա մոտ 4 միլիարդ դրամի պարտք, որից երկու միլիարդը ընթացքում կուտակված տույժ-տուգանքներն են»։