09/12/2016 10:15
Տաճատ Վարդապետյանը պատգամավոր չի ընտրվի, բայց գործադիրում որևէ «զբաղմունք» կտան. «Փաստ»
Պատգամավոր Տաճատ Վարդապետյանի աստղը այլևս չի փայլի հայրենի խորհրդարանի երկնակամարում:
«Փաստ»-ի տեղեկություններով` նրա քաղաքական ապագայի վերաբերյալ արդեն որոշումը կայացված է: Համամասնական ցուցակներում տեղ չկա, դե ռեյտինգայինով էլ Վարդապետյանը որևէ շանս չունի: Բայց, քանի որ պարոն Տաճատին ՀՀԿ–ում և ոչ միայն ՀՀԿ–ում սիրում են` նրան անգործ չեն թողնի և, հավանաբար, գործադիրում որևէ «զբաղմունք» կտան: