09/12/2016 12:31
Քլինթոնն ընտրություններում պարտվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել Սենատում
Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո առաջին անգամ դեկտեմբերի 8-ին հայտնվել Է Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, հայտնում է The Hill-ը: Սենատում նրա ելույթը ծափահարությունների փոթորիկ Է առաջացրել, փոխանցում է «Интерфакс»-ը:
Սա այն ելույթը չէ, որով նախատեսում էի ելույթ ունենալ Կապիտոլիումում ընտրություններից հետո»,-ասպես է սկսել իր խոսքը Քլինթոնը։
Նա կատակել է՝ հիշատակելով նաև անտառում արված լուսանկարը․ «Մի քանի շաբաթ անտառում սելֆի անելուց հետո ես հասկացա, որ վատ չէր լինի հանրության մեջ երևալ»։