09/12/2016 11:12
Երևանում դիմակավորված անձը փորձել է թալանել տարադրամի փոխանակման կետը
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 09:20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գտնվող «ՌՄ» մթերային խանութ ու կրակոցներ արձակել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դիմակավորված հանցագործը ավտոմատն ուղղել է տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակած պարկուճ, ինչպես նաև կրակոցի արդյունքում վնասված հետքեր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: