09/12/2016 10:58
Ավելի քան 8 հազար մարդ է մեկ օրում դուրս եկել Հալեպի արևելյան շրջանից
Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում է աջակցություն ցուցաբերել Սիրիայի բնակիչներին, որոնք մնում են ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Հալեպի շրջաններում, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Միայն վերջին մեկ օրվա ընթացքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ Հալեպի՝ զինյալների հսկողության տակ գտնվող շրջաններից դուրս է եկել 8461 մարդ, այդ թվում՝ 2934 երեխա», - ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, 14 զինյալներ, վայր դնելով զենքը, հանձնվել են սիրական զորքերին:
«Սիրիայի նախագահի ընդունած որոշմանը համապատասխան՝ նրանց բոլորին ներում կշնորհվի»,- ընդգծել են հաշեցման կենտրոնից: