09/12/2016 13:26
Մադուրոն Բրազիլիայի նախագահին անվանել է վարձու մարդասպան
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր բրազիլացի գործընկեր Միշել Տեմերին անվանել է վարձու մարդասպան, հայտնում է РИА Новости-ն։
«Այն, ինչ Բրազիլիայում անում է Միշել Տեմերը, նույնիսկ Պինոչետը չի արել Չիլիում։ Բրազիլիայում այդ վարձու մարդասպանը սոցիալական հանցագործություններ է կատարում մեր եղբայր ժողովրդի դեմ», - հայտարարել է Մադուրոն՝ Կարակասում միջոցառման ժամանակ։
Մադուրոյի կարծիքով՝ Տեմերը փորձում է Բրազիլիայի ժողովրդից խլել սոցիալական այն ձեռքբերումները, որոնք ձեռք են բերվել ձախերի՝ Ինասիու Լուլա դե Սիլվայի և Դիլմա Ռուսեֆֆի կառավարման օրոք: